Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Եվրո-2012 ընտրական փուլի շրջանակներում Հայաստան-Մակեդոնիա խաղի ժամանակ անշլագ է ակնկալում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը:
«Բնականաբար, անշլագ ենք ակնկալում, բայց առայժմ վաճառված տոմսերի թվի մասին հստակ տեղեկություն չունենք»,- ասաց Իսրայելյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության ունեցած տվյալներով` այս խաղի տոմսերը մեծ պահանջարկ ունեն:
Տոմսերը վաճառքի են հանվել չորեքշաբթի և տատանվում են 3-8 հազար դրամի ($8 և $21,4) սահմաններում:
Մասնավորապես` Հանրապետական մարզադաշտի արևմտյան տրիբունայի տոմսերի արժեքը կկազմի 8 հազար դրամ (շուրջ $21,4), արևելյանինը՝ 5 հազար դրամ (շուրջ$13,4), իսկ հարավային և հյուսիսային տրիբունաներինը՝ 3 հազար դրամ ($8-ից մի փոքր ավելի):
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և « Hummel» խանութների ցանցում:
Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները մակեդոնցիների հետ սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնեն։ Հոկտեմբերի 11-ին Իռլանդիայում հնարավոր է հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի:
Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա առաջատարը ռուսներն են։
Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով։
Մակեդոնացիները 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը: Անդորրացիները, ովքեր պարտվել են իրենց բոլոր խաղերում փակում են մրցախաշարային աղյուսակը: Բոլոր թիմերը 8-ական հանդիպում են անցկացրել:
Միաժամանակ հայ ֆուտբոլիստներն ունեն խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունը՝ - 17-7: -0-