431.08
4.38
402.99
-1
Եղանակը Երևանում
Հայ

Խորովածի փառատոնն այս տարի մոտ հինգ հազար այցելու կունենա

18:12
15 Սեպտեմբերի 2011

Խորովածի փառատոնը, որ այս տարի կանցկացվի Լոռու մարզի Ախթալա քաղաքում սեպտեմբերի 17-18-ը, մոտ հինգ հազար այցելու կունենա, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Խորովածի փառատոնը ոչ միայն հայկական խոհանոցի մասին բարձրաձայնելու ևս մեկ ձև է, այլ նաև Հայաստանն աշխարհին ներկայացնելու, մեր երկրի նկատմամբ հետարքրքրություն առաջացնելու հնարավորություն: Սա ընդունված պրակտիկա է, նման փառատոներ հայտնի են զբոսաշրջիկներին ողջ աշխարհում»,- ասաց նա:

Նրա խոսքով, փառատոնը մեծ տոն է, որին կմասնակցեն տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ:

«Խորովածի պատրաստման գործում կմրցեն տարբեր մասնագիտությունների և հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, մասնավորապես, ֆուտբոլի, լրագրողների, հաշմանդամների խմբեր»,- նշեց Մամուլյանը:

Նա հայտնեց նաև, որ կկազմակերպվի Երևանի բնակիչների տեղափոխում Ախթալա և վերադարձ 3 հազար դրամով (մոտ $8), իսկ հավաքված գումարը կհատկացվի բարեգործական նպատակների:

«Մենք կփորձենք առավելագույնս մատչելի գին ապահովել, որպեսզի փառատոնի յուրաքանչյուր այցելու կարողանա վայելել խարովածը»,- հավելեց կազմակերպիչը:

Խորովածի փառատոնն անցկացվում է արդեն երրորդ տարին:

Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 18-ին ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, փառատոնի կազմակերպիչներն են՝ Էկոնոմիկայի նախարարությունը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը:

Փառատոնը կրելու է «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագիրը: Փառատոնի շրջանակում նախատեսվում է Արմեն Ջիգարխանյանի` խորոված անելիս, բրոնզաձույլ արձանի բացումը:

Ինչպես հաղորդում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության մամուլի ծառայությունը, փառատոնի ընթացքում նախատեսված է մի շարք հետաքրքիր միջոցառումների անցկացում: 

Փառատոնին հրավիրված է նաև հայտնի բռնցքամարտիկ, IBO վարկածով թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ (Վախթանգ) Դարչինյանը

Մասնավորապես, ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված 20 մետրանոց մանղալ է կառուցվել, որի վրա ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Վրաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի երկրների մասնակիցներն իրենց ազգային խոհանոցի կանոններով խորոված կպատրաստեն: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան