446.89
7.39
421.95
+27
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը նշում է անկախության 20-ամյակը

10:21
13 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ժողովուրդը  սեպտեմբերի 21-ին նշում է երկրի անկախության 20-րդ տարեդարձը: Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց  հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։

Անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ կանցկացվեն ողջ հանրապետությունում: Իր ծավալներով աննախադեպ ռազմական շքերթը մեկնարկ կտա տոնակատարություններին: Միջոցառումների կազմակերպիչները հետռաքրքիր ծրագիր են խոստանում երաժշտական տարբեր անձնակազմերի մասնակցությամբ և ցնցող շոու Երևանի կենտրոնում լազերային և լուսային էֆեկտների օգտագործմամբ:

Հանդիսություններին մասնակցելու համար Հայաստան են ժամանել հազարավոր հյուրեր արտասահմանից, այդ թվում` ողջ աշխարհի սփյուռքահայության ներկայացուցիչներ:
 
Ներկայիս Հայաստանն ընդունված է անվանել Երրորդ Հանրապետություն: Նրանից առաջ եղել են Առաջին Հանրապետությունը (1918-1920 թթ.) և Հայկական ԽՍՀ-ը (1920-1991 թթ.).    

Հայկական պետականությունը վերականգնվել է իր գոյության և ազգային ինքնության պահպանման համար ժողովրդի բազմադարյա պայքարի արդյունքում: 

Պատմական տարածքներում հայկական պետությունների անկումից հետո (XI – XII դդ.) հայկական անկախ պետականությունը վերածնվել է Հայաստանի սահմաններից դուրս` Կիլիկիայում: Կիլիկիայի Հայոց թագավորությւոնը Միջերկրածովյան ամենազարգացած պետություններից էր, որը գոյություն պահպանեց մինչև 14-րդ դարի վերջը:
 
Երկար տարիների ընթացքում Հայաստանը հսկա կայսրությունների և գերտերությունների արյունահեղ պատերազմների ասպարեզ է եղել, վերապրել է կոտորած և 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: 20-րդ դարի վերջում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պսակը դարձավ Ղարաբաղյան շարժումը, որը վերածվեց լայնածավալ ռազմական գործողությունների: Դրանք ավարտվեցին 1994 թվականի մայիսին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադրի համաձայնագրի ստորագրմամբ:
 
Նորանկախ Հայաստանին բաժին հասավ ծանր ժառանգություն` Ղարաբաղի պատերազմը, արգելափակումը, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ավերիչ հետևանքները, ԽՍՀՄ փլուզման և խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած տնտեսական կապերի կորստի պատճառով առաջացած տնտեսական անկումը:
 
Սակայն 90-ականների երկրորդ կեսից հաջողվեց անցնել ավերված տնտեսության վերականգնմանը, ակտիվ գործունեություն վարել արտաքին քաղաքական ոլորտում, բարձրացնել համաշխարհային ասպարեզում երկրի հեղինակությունը:

«Մենք վաստակել ենք մեր անկախությունը` աշխարհին և ինքներս մեզ ապացուցելով, որ իրավունք ունենք ապրելու սեփական հողում սեփական կանոններով և սեփական արժեքներով»,- վստահ է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
  
Նրա խոսքով, հայ ժողովրդի բազմադարյա երազանքը` սեփական անկախ պետության գոյությունը, իրականություն է, որի պատմությունն արդեն երկու տասնամյակ ունի: «Իսկապես, 1991թ. սեպտեմբերի 21-ին մենք նոր էջ բացեցինք Հայաստանի պատմության մեջ, որն այսօր լրացնում ենք բոլորս միասին»,- ընդգծել է նախագահը։

Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և ՀԱՊԿ-ի ակտիվ անդամը: Միաժամանակ երկիրն արդյունավետ համագործակցում է եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի առաջատար պետությունների հետ:
 
Երկրի բարձր վարկանիշն աշխարհում հաստատում են համաշխարհային գերտերությունների առաջնորդները:
 
«Այս տարիներին ձեր հանրապետությունը տեսանելի հաջողությունների է հասել տնտեսության մեջ և սոցիալական ոլորտում, ամրապնդել՝ իր հեղինակությունը միջազգային ասպարեզում: Գոհունակությամբ ենք նշում, որ նոր հիմքի վրա են ամրապնդվել Հայաստանի և Ռուսաստանի պատմական խոր արմատներ ունեցող, ավանդական բարիդրացիական հարաբերությունները»,- ասվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ  Միացյալ Նահանգները հպարտ է Հայաստանի հետ միասին ընթանալ դեպի ժողովրդականացում, բարօրություն և խաղաղություն տանող ճանապարհով:

«Գործընկերությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ամուր է, բարեկամությունը մեր ժողովուրդների միջև՝ հարաճուն»,- ընդգծել է Օբաման:

Այսօր Հայաստանի հիմնական խնդիրները ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումն է, տնտեսության զարգացումը, սոցիալական խնդիրների լուծումը, գիտատար տնտեսության զարգացումը: -*0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
17:57
01 Հունիսի 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
13:56
31 Մայիսի 2022
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
16:11
27 Մայիսի 2022
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե ինչ է քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպմանը
ՀՀ փոխվարչապետը հայտնել է, թե ինչ է քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպմանը
14:19
27 Մայիսի 2022
Լավրովը հայտնել է ՀՀ–ում ամերիկյան կենսալաբորատորիաների մասին. անհրաժեշտ է համոզվել, որ չկա ռազմական բաղադրիչ
Լավրովը հայտնել է ՀՀ–ում ամերիկյան կենսալաբորատորիաների մասին. անհրաժեշտ է համոզվել, որ չկա ռազմական բաղադրիչ
12:08
27 Մայիսի 2022
Փաշինյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումն ու համագործակցությանը վերաբերող հարցեր
Փաշինյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումն ու համագործակցությանը վերաբերող հարցեր
21:54
26 Մայիսի 2022
Այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը. Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացել
Այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը. Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացել