Լուսնի, աշնան կեսի և բերքի չինական տոնն է նշվել Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ:
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի չինական մշակույթի «Կոնֆուցիուսի ինստիտուտ» փորձաարարական կենտրոնի ուսանողները չինական ժողովրդական հանդերձնելով կատարել են ժողովրդական պարեր և երգեր:
Ինչպես լրագրողներին պատմեց կենտրոնի տնօրեն Նաիրա Գրիգորյանը, Լուսնի տոնն իրենց կողմից անցկացվում է արդեն երրորդ անգամ և Չինաստանի առավել ճանաչված ժողովրդական տոներից մեկն է:
«Այդ տոնը չինացիների համար բարգավաճում, առողջություն և խաղաղ ապագա է խորհրդանշում: Դա նաև ընտանեկան տոն է, որը չինացիները տոնում են հարազատ օջախում»,- ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ այդ օրվա տոնական ուտեստը «լուսնային» կարկանդակներն են, քանի որ տոնի խորհրդանիշը լիալուսինն է:
«Կոնֆուցիոսի ինստիտուտի» տնօրենը նաև տեղեկացրեց, որ տոնը կապված է աստվածուհի Լունա Չեի մասին պատմող հին չինական առասպելի հետ, որը դեպի Լուսին է բարձրացել, որտեղ մինչև հիմա իր սիրեցյալին է սպասում:
Նա պատմեց, որ տոնի գիշերը ողջ չինացի երիտասարդությունը Լուսնին է աղոթում:
Միաժամանակ Գրիգորյանը նաև մեկ այլ առասպել է պատմել՝ կապված Լուսնի տոնի հետ, որի համաձայն՝ «լուսնային» կարկանդակների մեջ 1368թ.-ի հեղափոխության անցկացման տարեթվով գրություններ են դրվել, որի արդյունքում գահընկեց արվեց Յուան մոնղոլական տոհմը և նրան փոխարինելու եկավ Մին չինական տոհմը: -0-