«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը երեքշաբթի հայտնել է ավելի քան կես տարի տևած բողոքի ակցիայից հետո ՀՀ ազգային ժողովի լիագումար աշխատանքներին վերադառնալու մաին:
Փետրվարի 28-ին «Ժառանգություն» խմբակցությունը լքել է խորհրդարանի նիստերի դահլիճը՝ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» ու «Օրինաց երկիր» կուսակցությունների միջև կոալիցիոն համաձայնագրի ստորագրման հետ կապված տարաձայնության կապակցությամբ: Ըստ համաձայնագրի՝ 2013թ.-ի նախագահական ընտրություններին կուսակցությունները կաջակցեն միակ թեկնածուին՝ ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի
«Այդուհաներձ, խմբակցության պատգամավորները երբեք չեն դադարել իրականացնել պատգամավորական մանդատից բխող իրենց գործունեությունը»,- խորհրդարանի նիստի ժամանակ ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ լիագումար նիստի աշխատանքներին խմբակցության վերադառնալու մասին որոշումը կայացվել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների և նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Երևանի ու ՀՀ մարզերի բնակիչների հետ հանդիպումից հետո:
«Քաղաքացիները կարծում են, որ ժամանակն է, որպեսզի կուսակցությունը վերսկսի իր աշխատանքն Ազգային ժողովի լիագումար նիստերում՝ այդ կերպ ապահովելով երկրի բարձրագույն օրենսդրական մարմնում ժողովրդի շահերի պաշտպանությունը»,- հայտնեց Ալավերդյանը:
Ազգային ժողովի լիագումար նիստերին մասնակցությունը վերսկսելու մասին որոշումը կայացվել է նախօրեին՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության և նույնանուն խմբակցության համատեղ նիստի ժամանակ:
«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ ., խորհրդարանում այն ունի 7 մանդատ:--0--