Երեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, մեկնարկում է ՀՀ ազգային ժողովի տասներորդ նստաշրջանը, հաղորդում է հայկական խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ուրբաթ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է խորհրդարանի առաջիկա քառօրյայի օրակարգը:
Այն օրակարգում, որը պետք է հաստատվի սեպտեմբերի 13-ին, ներառված է 147 հարց, այդ թվում՝ 92 օրինագիծ, միջազգային 21 պայմանագիր: -0-