Եվրահանձնաժողովի դիտորդները ցմահ բանտարկյալների հանդեպ ոչ մարդասիրական վերաբերմունքի դեպքեր են գրանցել. իրավապաշտպան
Եվրահանձնաժողովի դիտորդները ոչ մարդասիրական վերաբերմունքի դեպքեր են գրանցել այն անձանց նկատմամբ, ովքեր քրեակատարողական հաստատություններում ցմահ պատիժ են կրում, հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Ուրբաթ 2010թ.-ի ընթացքում խոշտանգումների և նվաստացուցիչ ու անմարդկային հարաբերությունների մասին Եվրահանձնաժողովի զեկույցի քննարկման ընթացքում Իշխանյանը նշեց, որ ՔԿՀ-ում տեղ են գտել ցմահ բանտարկյալների նկատնանբ ֆիզիկական բռնության դեպքեր:
Կոմիտեի ղեկավարն այն խնդիրների թվում, որոնք բնորոշ են պատիժը կրելու վայրերին, նաև նշել է բանտարկյալներին բնակության համար ոչ պատշաճ բատնախցերում պահելու, բանտարկյալների միջև հիերարխիկ հարաբերությունները և զբոսանքի համար նախատեսված հազվադեպ ժամերը:
Հայաստանի իրավապաշտպանները մտահոգված են բանտերի ծանրաբեռնվածության և բանտարկյալներին ոչ ժամանակին բժշկական ծառայությունների ցուցաբերման խնդրով:
Ըստ վերջին տվյալների՝ ներկայում բանտերում գտնվում է 5100 դատապարտված, նրանց թվում է 140 կին, 17 անչափահաս, ևս 20-ը գտնվում է նախնական կալանավորման փուլում: Մինչև երեք տարեկան երեխաներն ապրում են բանտարկյալ մայրերի հետ: Հայկական բանտերում 100 ցմահ բանտարկյալ կա: -0-

