Հայաստանի բնակիչները երեք օր կհանգստանան՝ սեպտեմբերի 10-12-ը, այն պատճառով, որ առաջիկա երկուշաբթի Մեռելոց է հայտարարված, որը հաջորդում է Տիրոջ Կենդանարար Խաչի Վերադարձի տոնին:
Եկեղեցական տոնը Հայաստանում կնշվի կիրակի օրը՝ սեպտեմբերի 11-ին:
Մեռելոց հիշատակին նվիրված օրը հաջորդում է հայկական եկեղեցու հինգ գլխավոր տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց։
Մեռելոցը Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային է հայտարարվել կառավարության որոշմամբ 2008թ.-ի հունիսի 16-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ։-0-