ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի և հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի գերազանց կազմակերպված մրցապայքարի շնորհիվ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) համար հետագայում պրոֆեսիոնալ մրցախաղեր անցկացնելու համար հեռանկարային երկիր է դարձել, ուրբաթ լրագրողներին հայտնեց ինքը` Վիկ Դարչինյանը։
«Հայաստան և աշխարհ» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում սեպտեմբերի 3-ին կայացած Դարչինյան-Մբամբա մրցապայքարն ավարտվել է հայ բռնցքամարտի անվերապահ հաղթանակով։ Մրցապայքարը 12 ռաունդ է տևել՝ «Կատաղի ցուլը» հաղթեց միավորների շնորհիվ, այդ կերպ պաշտպանելով IBO վարկածով աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը։
«Ես երախտապարտ եմ մրցախաղի բոլոր կազմակերպիչներին և հովանավորներին, նրանք օգնեցին ինձ իրականացնել իմ երազանքը, և վերջապես Հայաստանում մրցապայքար անցկացնել։ Վստահեցնում եմ, որ դա գրեթե անհնար էր, քանի որ IBF վստահություն չուներ մեր երկրի նկատմամբ և կասկածում էր, որ մրցապայքարը պատշաճ մակարդակով կանցկացվի»,- ասաց Դարչինյանը։
Ըստ նրա՝ հատկապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրված ներկայությունը մենամարտին օգնեց Երևանում մրցապայքարի անցկացման թույլտվություն ստանալ։
«Այժմ, երբ նրանք համոզվեցին, որ Հայաստանը կարող է բարձր միջազգային մակարդակով մրցապայքար անցկացնել, ես կարող եմ ավելի հաճախ այստեղ մրցախաղեր անցկացնել և իմ հայրենակիցներին հնարավորություն տամ ներկա գտնվել իմ մենամարտերին, ինչն ինձ համար շատ հաճելի է»,- նշեց չեմպիոնը։
Հարավաֆրիկացու նկատմամբ տարած հաղթանակից հետո, Դարչինյանն անձամբ որպես նվեր չեմպիոնական գոտին հանձնեց Սարգսյանին։ «Կատաղի ցուլը» իր հաղթանակը նվիրեց ՀՀ անկախության 20-ամյակին։
Դարչինյանը IBF, WBA, WBC և IBO վարկածներով աշխարհի բազմակի չեմպիոն է, IBF, WBA և WBC վարկածով թեթև քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (41 մրցապայքար, 38 հաղթանակ)։ -0-