426.35
7.46
407.95
+21
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղի բանակի զինծառայողը մահացել է վեճի հետևանքով. ՀՀ պաշտպանության փոխնախարար

15:14
08 Սեպտեմբերի 2011

ԼՂՀ պաշտպանության բանակի 19-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Մկրտչյանը մահացել է զինակիցների միջև տեղի ունեցած վեճի հետևանքով, այլ ոչ թե զենքի հետ անզգուշությամբ վարվելու պատճառով, բանակում զոհված զինվորների ծնողների հետ հանդիպման ընթացքում հինգշաբթի հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ Հայկ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՔՕ 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու կասկածանքով, որն անզգուշությամբ մարդու մահ է առաջացրել) հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նրա զինակիցը՝ շարքային Լենդրուշ Նազլուխանյանը

«Նա (Մկրտչյանը) մահացել է վեճի հետևանքով, նրա ուղղությամբ կանխամտածված մի քանի անգամ կրակ են բացել», - ասել է Գասպարյանը: Նա նշել է, որ հոդվածը, որի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, կվերանայվի:

«Ես ինձ մեղավոր եմ համարում ամեն նմանատիպ միջադեպի համար, սակայն չեմ պատրաստվում հրաժարական տալ», - ավելացրել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ բանակում զինվորների մահվան դեպքերը տարեցտարի կրճատվում են:

Գասպարյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել այն ծնողների հետ, ում որդիները մահացել են բանակում զինվորական ծառայություն իրականացնելիս և քննարկել նրանց հուզող հարցերը:

Բանակում զինծառայություն իրականացնելիս զոհված զինվորների հարազատները հինգշաբթի առավոտյան հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի առջև՝ պահանջելով պատասխանտվության ենթարկել զինվորների մահվան իրական մեղավորներին: Նրանք պահում էին բանակում զինվորական ծառայություն անցնելու ժամանակաշրջանում զոհված զինվորների լուսանկարները, ինչպես նաև պաստառներ, որոնց վրա գրված է «Մենք կույր չենք», «Վերջ բռնությանը բանակում», «Մի սպանեք մեր երեխաներին»

Ակցիայի մասնակիցները քայլել են դեպի Գլխավոր դատախազության շենք, այնտեղից՝ դեպի ԱԺ-ի շենք, իսկ հետո՝ ՀՀ նախագահի նստավայր, ինչից հետո նրանց մի մասը վերադարձել է կառավարության շենքի մոտ:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, այժմ ցուցարարները բաժանվել են երկու խմբի՝ առավել արմատական տրամադրված ցուցարարները մնացել են կառավարության շենքի առջև, իսկ մյուս մասը ՀՀ պաշտպանության փոխնախարար Գասպարյանի հետ միասին պատրաստվում է գնալ պաշտպանության նախարարություն՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան