Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագիրը նոր եթերաշրջանում կհեռարձակվի նոր, ժամանակակից տեխնիկայով համալրված ստուդիայում, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
««Հայլուրը» կանի ամեն ինչ, որպեսզի այս սեզոնում ևս պահպանի Հայաստանի առաջատար լրատվական ծրագրի դիրքերը», - հայտարարեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ «Հայլուրի» հիմնական, երեկոյան թողարկումը կվարեն հայտնի մեկնաբաններ Արտակ Հերիքանն ու Նվեր Մնացականյանը, ով վերջերս «Շանթ» հեռուստաալիքից տեղափոխվել է ՀՀՀ:
Նվեր Մնացականյանը կվարի նաև «Հարցազրույց» ամենօրյա ծրագիրը, որը հեռարձակվում է լուրերի երեկոյան թողարկումից հետո:-0-