Խաչվերացի տոնը կնշվի սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում գտնվող հայկական միջնադարյան Հաղպատի վանքում, ասել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը:
Նրա խոսքերով՝ այդ օրը Հաղպատում կհավաքվեն հանրապետության բոլոր մարզերից եկած ուխտավորները, այդ օրը կրկնակի տոն է լինելու, կհիշեն նաև 18-րդ դարի հայ հռչակավոր պոետ և երաժիշտ Սայաթ-Նովային:
Այդ օրը Հաղպատում Սուրբ Պատարագ կմատուցվի, ինչպես նաև կընթերցվեն Սայաթ-Նովայի ստեղծագործությունները,
Միջոցառման կազմակերպիչներն են «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Լոռու մարզպետարանը, Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարքի թեմն ու Հաղպատի գյուղապետարանը:-0-