ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանը մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցներից, հաղորդում է ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից տեղեկացրել էին, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 06։00-ի սահմանում արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում։ Շարքային Մկրտչյանը մարտական հերթապահություն է իրականացրել։
«Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կատարվում է նախաքննություն։ -0-