ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Մշակույթ» նոր համահայկական հիմնադրամ է սկսել իր գործունեությունը Հայաստանում, հիմնադրամի նպատակն է լուծել ոլորտի խնդիրները, ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն, գրող Աբգար Ափինյանը:
«Հիմնադրամի անդամները բացառապես արվեստի գործիչներ են, քանի որ մենք այն կարծիքին ենք, որ միայն նրանք կարող են լուծել մշակույթի ոլորտում գոյություն ունեցող խնդիրները», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ափինյանը:
Ափինյանը նաև ընդգծեց, որ հիմնադրամի գործունեությունը չի սահմանափակվի միայն մշակույթի ոլորտով, հիմնադրամը կզբաղվի արվեստի բոլոր ոլորտների խնդիրներով:
«Չնայած որ մեր հիմնադրամը դեռ մեկ ամսական է, այս ընթացքում մենք արդեն հասցրել ենք իրագործել մեկ ծրագիր... Այդ ծրագիրը կոչվում է «Խթանենք ընթեցանությունը»», - երեքշաբթի ասաց Ափինյանը մամուլի ասուլիսի ընթացքում:
Հիմնադրամի ծրագրերի շրջանում Ափինյանը նշեց ժամանակակից հայկական գրականության նկարազարդման ծրագիրը:
Նրա խոսքերով՝ այս ծրագրի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են, շուտով Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա հայ նկարիչներ Վահան Շիրազի և Արա Բաղդասարյանի գրական նկարազարդումների շնորհանդեսը, որի ընթացքում կքննարկվի ժամանակակից հայկական գրականության նկարազարդման հարցը:
Նա ընդգծեց, որ հիմնադրամին արդեն աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:
Հիմնադրամի նախագահ, հայտնի հայ գրող Ռազմիկ Դավոյանն իր հերթին ընդգծեց, որ հիմնադրամն առաջ է քաշում սպառողական զվարճանքից հրաժարվելու և բարձր գեղարվեստական ճաշակ դաստիարակելու գաղափարը:-0-