Շաբաթ օրը Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կոնսերվատորիայի մամուլի ծառայությունից, «կողմ» է քվեարկել ընտրական հանձնաժողովի 17 անդամ, ձայներից մեկն անվավեր է ճանաչվել։
Գործակալության զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ ընտրական հանձնաժողովի կազմում են եղել ինչպես բուհի դասախոսական կազմի , այնպես էլ՝ կառավարության ներկայացուցիչներ։
1981թ.-ին Շահեն Շահինյանն ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ 1991թ.-ին ստանձնել է Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի տնօրենի պաշտոնը։ 2006-2008թթ.-ին Շահինյանը ելույթ է ունեցել «Արամ Խաչատրյան» լարային քառյակում՝ որպես ջութակահար, իսկ 2008թ.-ին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ -0-