Հայաստանում սեպտեմբերի 4-ին տոնում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների օրը, հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Բացի այդ, 2011թ.-ին լրանում է համակարգի կազմավորման 20 տարին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տոնական միջոցառումներին, որոնց տեղի կունենան սեպտեմբերի 3-ին և 5-ին, կմասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Քսան տարվա ընթացքում փրկարար ծառայության համակարգի նվաճումների թվում հաղորդագրության մեջ նշվում է աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի ստեղծումը, փրկարարական միասնական հայկական ծառայության հիմնադրումը, աղետների բժշկության ծառայության ներմուծումը, սեյսմիկ ռիսկերի գնահատման ուղղությամբ տարվող աշխատանքները։ -0-