Սեպտեմբերի 3-ին, 4-ին, 10-ին և 11-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքը գործելու է Սևան-Ալմաստ-Ծովագյուղ երթուղով, տեղեկացնում են ՀՅԿԵ մամուլի ծառայությունից:
Ինչպես նշված է գհաղորչդագրությնա մեջ, նման որոշումը պայմանավորված է ուղևորափոխադրումների ծավալի աճով և ուղղված է ներհանրապետական ուղևորափոխադրումների օպտիմալացմանը:
Գնացքի մանրամասն երթուղուն կարելի է ծանոթանալ ՀԿԵ կայքում (http://www.ukzhd.am/raspisanie.html) :
Սևան-Ալմաստ-Սևան երթուղով Էլեկտրագնացքը գործում է սեպտեմբերի 1-ից:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—