422.28
5.02
388.48
+1
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղն արդեն կայացած պետական սուբյեկտ է. քաղաքագետ

16:27
01 Սեպտեմբերի 2011

ԼՂՀ-ն անկախության հռչակման 20 տարվա ընթացքում մեծ ճանապարհ է անցել և արդեն կայացած պետական սուբյեկտ է, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

ԼՂՀ հռչակման 20-ամյակը նշվում է սեպտեմբերի 2-ին:

«Այսօր մենք հաճախ մոռանում և կորցնում ենք 1988-1994 թթ.-ին տեղի ունեցած իրադարձությունների մասշտաբը, դարակազմիկ նշանակությունն ու կարևորության աստիճանը: Իսկ իրականում հրաշք է տեղի ունեցել: Փոքր տարածաշրջանն անկախություն հռչակեց այն պայմաններում, որոնք թվում էր, թե անհնարին էին դարձնում այդ իրադարձությունը: Ի դեպ, այս փոքր տարածաշրջանը ստիպված էր դիմադրել վեցմիլիոնանոց բնակչություն ունեցող պետությանը, որի ռեսուրսներն այն ժամանակ մի քանի անգամ գերազանցում էին Ղարաբաղի և Հայաստանի ռեսուրսներին», - ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքերով՝ ամենազարմանալին այն է, որ արդեն 20 տարի է՝ Ղարաբաղը ղարաբաղցիների կողմից լիովին վերահսվող տարածաշրջան է մնում:

«Ղարաբաղը դիմակայեց: Այս տարիների ընթացքում այնտեղ տարատեսակ ինստիտուտներ ձևավորվեցին, նույնիսկ իշխանության ռոտացիա տեղի ունեցավ: Իհարկե ԼՂՀ-ում, ինչպես ցանկացած այլ պետությունում, կան խնդիրներ, սակայն Ղարաբաղն արդեն կայացած սուբյեկտ է՝ իր Սահմանադրությամբ, օրենսդրությամբ, բանակով և որ ամենակարևորն է՝ այնտեղ ապրում են մարդիկ, ովքեր ծնվել և չափահաս են դարձել արդեն անկախ ԼՂՀ-ում, որն, իհարկե, ճանաչված չէ, սակայն այդ մարդիկ ապրում են ԼՂՀ-ի գոյության գիտակցմամբ», - ընդգծեց նա:

Իսկանդարյանի խոսքերով՝ կարելի է նշել, որ «ԼՂՀ-ն ընդհանուր մարմին ունի Հայաստանի հետ» (նույն դրամական համակարգը, փոխկապակցված բանկային համակարգ, տնտեսական փոխներթափանցում, օրենսդրությունների ներդաշնակություն և այլն), սակայն չի կարելի ասել, թե Հայաստանը ԼՂՀ-ի քաղաքականության վրա լիարժեք և անվիճելի ազդեցություն ունի: «Մենք նույնիսկ հակառակի վկաներն ենք եղել, երբ ղարաբաղյան հարցը կարող էր պաշտոնանկ անել Հայաստանի նախագահին», - ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը նշեց, որ ապրած ամեն տարին ամրապնդում է Ղարաբաղի ստատուս-քվոն: «Ղարաբաղին այսօր հարկավոր է չպարտվել, նրան, ասենք, պետք չէ գրավել Բաքուն, այլ պետք է պարզապես դիմակայել», - ավելացրեց նա:

Ինչպես հավելեց Իսկանդարյանը, բնականաբար 20 տարվա ընթացքում եղել են նաև սխալներ, «որոնք անհնար է թույլ չտալ», սակայն եթե համեմատենք ղարաբաղյան հակամարտությունը աշխարհում գոյություն ունեցող այլ հակամարտությունների հետ, ապա հարկավոր է ընդգծել, որ Ղարաբաղի տարբերակը լավագույններից մեկն է:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:12
31 Մարտի 2023
ՀԱՊԿ–ում հայտարարել են հայ–ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման ռիսկերի մասին
Պահպանվում են Լեռնային Ղարաբաղում և հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկեր
15:58
29 Մարտի 2023
Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է, միևնույն ժամանակ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. ՎԻԴԵՈ
09:54
28 Մարտի 2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
19:55
27 Մարտի 2023
Ռուսաստանն անընդունելի է համարում ՄՔԴ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը. ՌԴ ԱԳՆ աղբյուր
Հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ