ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին կյանքի 59-րդ տարում մահացել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդուարդ Հարությունյանը, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Էդուարդ Հարությունյանը ծնվել է 1953թ. մարտի 25-ին:
1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
1994 թվականից աշխատել է ԱԳՆ համակարգում` տարբեր պաշտոններ զբաղեցնելով ԱՊՀ և Քաղաքական ծրագրավորման վարչություններում:
2005-2009թթ. եղել է Բելառուսում Հայաստանի դեսպանության խորհրդականը: 2009-2011թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության վերլուծական բաժնի վարիչ:
2011թ. Էդուարդ Հարությունյանին շնորհվել է «առաջին դասի խորհրդական» դիվանագիտական աստիճան:
2011թ. հունվարից Ռուսաստանում Հայաստանի դեսպանության
խորհրդականն էր:
«ՀՀ արտգործնախարարությունը, արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց ցավակցությունն են հայտնում Էդուարդ Հարությունյանի հարազատներին և ընկերներին` նրա վաղաժամ մահվան կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Էդուարդ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին, ժամը` 18.00 (Պուշկին 1, բն. 16 հասցեում), հուղարկավորման արարողությունը` սեպտեմբերի 2-ին, ժամը` 14.00 նույն հասցեից: -0-