ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Արմավիա» ավիաընկերությունը Թբիլիսի-Երևան ավիաչվերթի ուղևորներին հնարավորություն է տվել ուղևորվել Ռուսաստանի, ԱՊՀ և Եվրոպայի քաղաքների ավելի քան 40 ուղղություններով Հայաստանի մայրաքաղաքով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։
«Ուղևորները չվերթերի և ժամանակի համընկնման խնդիրներ չեն ունենա, քանի որ «Արմավիան» իրականացնում է Երևան-Թբիլիսի-Երևան չվերթն օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան»,- ասաց նա։
«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ «Արմավիա» ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է ամսական մոտ ավելի քան 100 չվերթ 40 ուղղություններով դեպի 20 երկրներ:--0-