430.54
7.67
408.56
+17
Եղանակը Երևանում
Հայ

Նոր ուսումնական տարում շուրջ 35 հազար առաջինդասարանցի կգնա Երևանի դպրոցներ

16:08
30 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ըստ նախնական տվյալների՝ 2011-2012 ուսումնական տարում երևանյան դպրոցներ կհաճախեն շուրջ 35 հազար առաջին դասարանցիներ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ երեխաների ընդունելությունը դեռ շարունակվում է, և վերջնական տվյալները շուտով կհրապարակվեն կրթության և գիտության նախարարության կայքում:

«Առաջին դասարանցիներն այս տարի վերանորոգված, հարմարավետ դպրոցներ կհաճախեն, որտեղ նրանք ապահովված կլինեն 1-4-րդ դասարանների անվճար դասագրքերով՝ բացառությամբ օտար լեզվի դասագրքից»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ այս տարի կրտսեր դասարանների աշակերտներին տարբեր նորամուծություններ են սպասում, մասնավորապես՝ տարրական  դասարաններում երեխաները նոր առարկա են անցնելու՝ շախմատ:

«Նոր դպրոցական առարկայի համար հատուկ դասարաններ են բացվել, որոնք ապահովված են անհրաժեշտ կահույքով և շախմատի համար նախատեսված միջոցներով: Երեխաների հետ աշխատելու են այդ ոլորտի հատուկ վերապատրաստված մասնագետները»,-ասաց նա:

Բացի այդ Հովհաննիսյանը նշեց, որ նախարարությունը կշարունակի խիստ հսկողություն իրականացնել ծնողներից և երեխաներից գումար հավաքելու  դեպքերը կանխելու նպատակով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
17:57
01 Հունիսի 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
13:56
31 Մայիսի 2022
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին