Հայաստանի իշխող կոալիցիայի և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) միջև երկխոսությունը պետք է շարունակվի, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունցի ԱԺ պատգամավոև Ռաֆիկ Պետրոսյանը:
Կոալիցիայի ներկայացուցիչների հետ ընդդիմության հերթական հանդիպումը պետք է սկսվեր անցած ուրբաթ ժամը 10։00-ին։ Սակայն ՀԱԿ-ը հայտնեց, որ աննպատակահարմար է համարում կոալիցիոն ուժերի հետ երկխոսության տվյալ ռաունդին մասնակցությունը։ Հայտարարությունն արդեն ընթերցվել էր ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանի կողմից՝ ՀՀ կառավարության ընդունելության տանը հավաքված կոալիցիայի պատվիրակների համար։
Ավելի ուշ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ Կոնգրեսի երաշխավորությամբ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին (ում ձերբակալել էին Ոստիկանության հետ ընդհարումից հետո) ձերբակալությունից ազատ արձակելու մասին նախնական պայմանավորվածության խախտման պատճառով դադարեցրել է իշխող ՀՀ կոալիցիայի հետ բանակցություններում իր մասնակցությունը։
«Կարծում եմ, որ բանակցությունները կշարունակվեն, քանի որ երկու կողմերը գալիս էին այդ երկխոսությանը մոտ երկու տարի: Այսօր երկխոսության դադարեցման համար օգտագործվող առիթն արհեստական է: Պետության քաղաքական կյանքին չվերաբերող հարցը, որի շուրջ քննարկումներ են ընթանում, չի կարող դրա դադարեցման հիմք ծառայել»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Պետրոսյանը:
Բացի այդ, նրա խոսքով, Սահմանադրության համաձայն, բոլորը հավասար են օրենքի առջև, իսկ դա նշանակում է, որ եթե ՀԱԿ-ի ակտիվիստն իրավախախտում է կատարել, ապա նա պետք է ենթարկվի պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
«Եթե իշխանություններն ընդառաջ գնան և պատասխանատվության չենթարկեն ոստիկանի վրա ձեռք բարձրացնողին և վիրավորողին, ապա դա վտանգավոր նախադեպ կդառնա մեր պետության համար, կստեղծի անպատժելիության մթնոլորտ»,- ավելացրեց պատգամավորը:
Պետրոսյանն ավելացրեց նաև, որ ոչ կոալիցիոն աշխատանքային խումբը, որ նրա առանձին անդամներ չէին կարող խոստանալ ՀԱԿ-ին փոխել ակտիվիստի նկատմամբ կիրառած խափանման միջոցը, քանի որ այդ հարցը նրանք չեն լուծում:
ՀԱԿ-ի կազմում ընդգրկված Հայոց համազգային շարժման վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն իր հերթին նշեց, որ կողմերը պետք է վերադառնան բանակցություններին, քանի որ Հայաստանի՝ որպես ժողովրդավարական պետության գոյության և զարգացման այլ հնարավորություն չկա:
«Գլխավոր խնդիրն այն է, որ այդ երկխոսությունը բավարար չափով բաց չէ հասարակայնության համար, և մենք գուշակում ենք, թե ինչ է կատարվել՝ ելնելով աշխատանքային խմբերի այս կամ այն անդամի հայտարարություններից: Անհրաժեշտ էր այդ հանդիպումներին հասարակայնության ներկայացուցիչների և լրագրողների հրավիրել»,- ընդգծեց նա:
Մեկնաբանելով ակտիվիստի ձերբակալության հարցը՝ Իգիթյանը հայտնեց, որ ՀԱԿ-ը ոչ արդարացված է համարում Առաքելյանի կալանավորումը:
«Չգիտեմ, թե այնտող ինչ է տեղի ունեցել: Սակայն կալանավորումը նշանակում է, որ մարդու գտնվելն ազատության մեջ կարող է ազդել քննության ընթացի վրա, նա կամ կփախչի, կամ վտանգավոր է հասարակության համար: Օրական Հայաստանում բազմաթիվ մարդիկ վիրավորում են միմյանց, բայց նրանց կալանքի տակ չեն առնում որպես հասարակության համար վտանգավոր մարդկանց»,- ասաց նա:
Իգիթյանը համոզմունք հայտնեց, որ ցանկության դեպքում իշխանությունները կարող էին լուծել այդ հարցը, քանի որ Հայաստանում ավելի վաղ էլ բազմիցս իրավական հարցերը լուծվել են քաղաքական մոտիվներով:
Ընդդիմադիր ՀԱԿ-ի և կոալիցիոն ուժերի միջև բանակցությունների առաջին ռաունդն անցկացվել է հուլիսի 18-ին։
«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցություններն ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորած իշխող կոալիցիայի կազմում, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտի 21-ին:-
ՀԱԿ-ը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն: ՀԱԿ-ի առաջնորդն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Կոնգրեսի հիմնական պահանջն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է։ -0-