431.08
4.38
402.99
-4
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի ռեստորաններից մեկում հարսանիքի ժամանակ շուրջ 30 մարդ է թունավորվել. ԱՆ

17:37
26 Օգոստոսի 2011

«Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում հարսանյաց հանդեսից հետո 26 մարդ է հոսպիտալացվել՝  «սննդային սուր թունավորում, սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ, հաղորդում է առողջապահության նախարարության կայքը:

Տեղեկատվության համաձայն` «սննդային սուր թունավորում, սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ քաղաքի տարբեր հիավանդանոցներ 26 մարդու տեղափոխման մասին տեղեկությունն առողջապահության նախարարություն ստացվել է նախօրեին:

Ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել և իրականացվել է օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն, ինչի արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական պատճառը մանրէային աղտոտման ենթարկված սնունդն է՝ հավի մսից պատրաստված աղցանը:

Տվյալ ենթադրությունը հիմնավորվել է, քանի որ տուժածների մոտ արձանագրված վարակի գաղտնի շրջանի գրեթե նույն տևողությունն ու կլինիկական ախտանշանները, ինչպես նաև դրանց միաժամանակ ի հայտ գալը, բնորոշ են սննդային թունավորումներին:

Ինչպես հաղորդում է առողջապահության նախարարությունը, հիվանդների շրջանում արձանագրվել է թեթև կլինիկա` փսխում, սրտխառնոց, թուլություն ախտանշաններով: Որոշ հիվանդների մոտ գրանցվել է նաև ջերմություն և լուծ: Այս պահի դրությամբ բոլոր հիվանդները առողջացմամբ դուրս են գրվել:

«Կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են` զուգորդելով լաբորատոր հետազոտություններով: Վերջնական արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան