ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Միասնական Ռուսաստանի երիտասարդ գվարդիա» համառուսական հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի համանախագահ Ալյոնա Արշինովան հինգշաբթի Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությանը կփոխանցի ռուսական գրքեր, որոնք հավաքվել են Ռուսաստանում անցկացված «Ռուսական գրականությունը Հայաստանի երեխաներին» հումանիտար նախագծի շրջանակներում:
«Մի քանի հազար գրքեր, որոնց թվում` ինչպես ուսումնական, այնպես էլ գեղարվեստական գրականություն է, հավաքվել են Ռուսաստանի 17 շրջաններում՝ Պրիմորիեից մինչև Յարոսլավլ», - հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
«Ռոսսոտրուդնիչեստվոն իր հերթին այս արժեքավոր նվերը կփոխանցի Հայաստանի դպրոցներին», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-