Օգոստոսի 24-26-ն աշխատանքային այցով Երևան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ուլրիխ Շտումպի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Այս այցը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ռազմական ոստիկանությունների միջև 2009թ.-ին հիմնված համագործակցության շրջանակներում երրորդ փոխադարձ այցելությունն է:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աարամ Տեր-Սահակյանի հետ, այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: -0-