ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Ինչպես հաղորդում են թերթի աղբյուրները, Խաչատրյանի հրաժարականի մասին դիմումը նախօրեին երեկոյան արդեն ներկայացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Մեծ հավանականությամբ այն ստորագրվել է, և չի բացառվում, որ այսօր այն կհրապարակվի», - գրում է թերթը:
Թերթը նաև հաղորդում է, որ կոմիտեի մամուլի ծառայությունից չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ:
Թերթի տեղեկատվության համաձայն՝ Խաչատրյանը օգոստոսի 5-20-ը գտնվում էր արձակուրդում:-0-