ՀՀ կրթության և գիտության նախարարը պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով, հաղորդում է Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Աշոտյանն արժանացել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալին հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության, մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար:
Հուշամեդալը հանձնել է Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը:
Ֆրիտյոֆ Նանսենը ծնվել է Օսլոյի մոտ գտնվող Ստոր Ֆռոնում, 1861 թվականին, ապահոված փաստաբանի ընտանիքում: Երիտասարդ տարիքում եղել է հիանալի չմշկող, լողորդ և դահուկորդ, նկարիչ:
Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր և ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանում: Առաջին Համշխարհային պատերազմից հետո Նանսենն ընդգրկվել է Ազգերի Լիգայում: Այդ ընթացքում նա օգնել է Ռուսաստանին և ստեղծել է Նանսենի անձնագիր: 1938թվականին ստեղծվել է Նանսենի ակադեմիան Նորվեգիայում:
Այս տարի Հայաստանում նշվում է լեգենդար մարդասերի 150-ամյա հոբելյանը։ -0-