ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հետ, որի ընթացքում շնորհավորել է Վեհափառին` ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահը Կաթողիկոսին մաղթել է քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն՝ ի փառս Հայաստանի, Հայ առաքելական սուրբ եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի:-0-