426.35
7.46
407.95
+34
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի նախագահը հատուկ մրցանակներ է հանձնել Համահայկական 5-րդ խաղերի մասնակիցներին

13:29
22 Օգոստոսի 2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին երեկոյան հատուկ մրցանակներ է հանձնել Համահայկական հինգերորդ խաղերի մասնակիցներին:

Մասնավորապես, «Լավագույն մարզական պատվիրակություն» է ճանաչվել Բուենոս Այրեսի պատվիրակությունը, «Արդար խաղ» մրցանակին են արժանացել Իրանի Ուրմիա քաղաքի ներկայացուցիչները, «Դիմացկության և հաղթական հոգու դրսևորման համար» մրցանակի է արժանացել Ռուսաստանի Չալտիր քաղաքի մարզական պատվիրակությունը:

Բացի այդ, այս տարի հիմնադրվել է նոր մրցանակ՝ «Տարվա բացահայտում», որը հանձնվել է պատմական Սասունի (Թուրքիայի տարածք) մարզական պատվիրակությանը:

Համահայկական 5-րդ խաղերի գեղեցկուհի է ճանաչվել Երուսաղեմից ժամանած Քրիստինե Նաջարյանը, իսկ խաղերի գեղեցկուհիների երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել Ստամբուլից Դելֆին Դեմիրճյանն ու Բուենոս Այրեսից Մարինե Թոպոլյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս այս հիասքանչ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, բայց վստահ եմ, որ այս սպորտային միջոցառումների ժամանակ պարտվողներ չեն եղել, որովհետև մենք բոլորս հավաքվել ենք քաղաքամայր Երևանում, որպեսզի, իհարկե, մրցենք, բայց նաև նոր ծանոթներ, նոր ընկերներ ձեռք բերենք: Ապրելով աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր բնակավայրերում, մենք ունենք մեկ հզոր ընդհանրություն՝ մենք բոլորս հայ ենք»,- ասել է նախագահը խաղերի փակման արարողության ժամանակ:

Նա բարձր է գնահատել մրցումների կազմակերպման մակարդակը՝ կարևորելով դրանք ազգային մարզական ներուժի բացահատյման տեսակետից:

«Մասնակիցներից շատերը ցանկություն են հայտնել, որպեսզի խաղերն անցկացվեն ոչ թե չորս տարին մեկ անգամ, այլ ավելի շուտ: Կարծում եմ, որ կազմկոմիտեն կքննարկի այս հարցը», - ընդգծել է նա: Սարգսյանը նաև մաղթել է, որպեսզի երիտասարդ հայ մարզիկներն այցելեն Հայաստան ոչ միայն Համահայկական խաղերին մասնակցելու համար:

Նա շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի բնակիչներին երիտասարդ մարզիկների նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար:

Համահայկական հինգերորդ խաղերի ավարտը նշանավորվեց տոնական համերգով:

Օգոստոսի 13-ին մեկնարկած Համահայկական 5-րդ խաղերն անցկացվեցին «Միասնություն սպորտով» նշանաբանի ներքո և տևեցին մինչև օգոստոսի 21-ը: Խաղերի խորհրդանիշն էր ընտրվել հայկական արծիվը: Խաղարկված 50 կոմպլեկտ մեդալներից ամենաշատ մեդալներ են նվաճել երևանցի մարզիկները՝ 18 ոսկե, 12 արծաթե և 11 բրոնզե  մեդալ: Համահայկական խաղերն անցկացվում են տասը մարզաձևերով՝ թիմային (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ), անհատական (թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, ատլետիկա): Մրցումներին հիմնականում մասնակցել են սիրողական սպորտով զբաղվող մարզիկները:

Համահայկական առաջին խաղերն անցկացվել են Հայաստանում 1999 թ.-ին, երկրորդ խաղերը՝ 2001 թ.-ին, երրորդ խաղերը՝ 2003 թ.-ին, չորրորդ խաղերը՝ 2007 թ.-ին: Առաջին խաղերին մասնակցել են 23 երկրների 64 քաղաքներից ժամանած մարզիկներ, իսկ 2007 թ.-ին անցկացված չորրորդ խաղերին Հայաստան են այցելել արդեն աշխարհի 27 երկրների 94 քաղաքների հայկական համայնքի ներկայացուցիչներ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան