ԵՐԵՎԱՆ, 20 օգոսգտոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է հանրապետության N զորամասի ժամկետային զինծառայողի մահվան մասին:
«Օգոստոսի 19-ին ՀՀ զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող Վարդան Ալբերտի Սևյանը (ծնվ. 1991թ., Ճամբարակի ԶԿ), ըստ նախնական տվյալների` ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում»,- ասվում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: -0-