412.75
5.12
388.4
+10
Եղանակը Երևանում
Հայ

Օձերի թույնի ուսումնասիրմամբ կզբաղվեն ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայում. թերթ

13:43
20 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օձերի թույնի ուսումնասիրման լաբորատորիա է բացվել ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում, գրում է «Գոլոս Արմենիի» թերթը: Ըստ հոդվածի՝ նոր լաբորատորիայի աշխատակիցների առջև կանգնած են ոչ միայն զուտ գիտական, այլև պրակտիկ խնդիրներ:

«Խնդիրն այն է, որ Հայաստանում օձի խայթոցի դեպքում օգտագործվում է միջինասիական գյուրզայի թույնի հիման վրա ստացված շիճուկը, որի կիրառումն, իհարկե, թույլ է տալիս խուսափել թունավոր օձի խայթոցի ողբերգական հետևանքներից, սակայն այդ շիճուկը նախատեսված է այլ տեսակի թույնի չեզոքացման համար, և բուժումն ավելի արդյունավետ կլիներ, եթե շիճուկը պատրաստվեր նույն ենթատեսակի գյուրզայի թույնի հիման վրա», - նշվում է հոդվածում:

Ինչպես ցույց են տվել նախորդ տարի հայ և իսպանացի գիտնականների կողմից անցկացված կենսաքիմիական ուսումնասիրությունները, հայկական գյուրզայի թույնը զգալիորեն տարբերվում է միջինասիական և միջերկրական գյուրզայի թույնից, իսկ թույների բաղադրության նմանությունը չի գերազանցում 4 տոկոսը:

Այս տվյալների հիման վրա գաղափար է ծագել հայկական գյուրզային առանձնացնել որպես առանձին տեսակ: Լաբորատորիայի աշխատակիցները մտադիր են ստեղծել հակաթույն-շիճուկ, որը կօգտագործվի հենց հայկական գյուրզայի խայթոցի դեպքում:

Ինչպես թերթին տեղեկացրել է լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Նաիրա Այվազյանը, կոլեկտիվը բաղկացած է 21-35 տարեկան երիտասարդ գիտնականներից, որոնք օձերի թույների ուսումնասիրման բավականին փորձ ունեն:

«Լաբորատորիայի վեց աշխատակիցներից չորսն արդեն պաշտպանել են թեկնածուական դիսերտացիաներ: Մեր կողմից անցկացված հայկական իժի թույնի ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են արտերկրում, և այդ հոդվածը ներառվել է առավել մեջբերվողների տասնյակում... Մենք լավ գործընկերներ ունենք արտերկրում, խոշոր դրամաշնորհներ ենք ստացել, որոնց շնորհիվ առաջին անհրաժեշտության սարքավորումներ են ձեռք բերվել», - ասել է Այվազյանը թերթին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում
00:02
17 Փետրվարի 2023
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով