ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանն և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Սերգեյ Կապինոսն ուրբաթ կայացած հանդիպման ընթացքում քննարկեցին համակարգում ընթացող բարեփոխումների արդյունքները, հաղորդում է գերատեսչության պաշտոնական կայքը։
Հանդիպման ընթացքում ոստիկանության պետը ներկայացրեց համակարգում ընթացող բարեփոխումների արդյունքներն ու առաջիկա ծրագրերը, բարեփոխումների իրականացմանն ուղղված միջոցառումները, կազմակերպչական խնդիրները:
Կապինոսը հետաքրքրվեց, մասնավորապես, համայնքային ոստիկանության մոդելի ներդրման ընթացքով ու արձանագրված արդյունքներով, կրթական ծրագրերի և ոստիկանական կադրերի պատրաստմանն ուղղված այլ ձեռնարկների իրականացման աշխատանքներով:
Հանդիպման ավարտին կողմերը հավաստեցին համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու իրենց պատրաստակամությունը:--0—