Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպս Աջապահյանը մտահոգված է «Խղճի և կրոնի ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր օրինագծով:
«Խղճի և կրոնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագիծը նախատեսում է ավելի բարենպաստ պայմանների ստեղծում Հայաստանում կրոնական փոքրամասնությունների գոյության համար: Այն կներկայացվի Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողով: ԱԺ-ն կքննարկի նախագիծը առաջիկա գարնանային նստաշրջանի ընթացքում:
«Մենք դա բացասական միտում ենք համարում: Օրինագիծը շեղում է ուշադրությունը Հայաստանում գոյություն ունեցող իսկապես լուրջ խնդիրներինց», - ուրբաթ լրագրողներին ասաց եպիսկոպոսը:
Աջապահյանն ընդգծեց, որ Հայաստանում իսկապես շատ են մարդու իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները, և այսօրվա դրությամբ կենսականորեն անհրաժեշտ չէ առաջին պլան մղել «Խղճի և կրոնի ազատության մասին» օրենքի փոփոխությունը, քանի որ կրոնական կազմակերպություններն առանց այդ էլ գործում են երկրի տարածքում:
Եպիսկոպոսի խոսքերով՝ օրնագիծը ոչ մի կերպ չի սպառնում ՀԱԵ-ի գործունեությանը:
«Հայկական եկեղեցու հիմքերը շատ ամուր են, մենք այս կապակցությամբ որևէ մտավախություն չունենք: Ինչպես գիտեք, եկեղեցուն հաջողվել է գործել շատ ավելի կոշտ օրենսդրությունների դեպքում», - նշեց նա՝ հավելելով, որ հայկական եկեղեցին միշտ հաղթել է տարբեր աղանդների հետ մղվող գաղափարախոսական պայքարում:
Միաժամանակ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը ընդգծեց, որ օրինագիծը ոչ մի կերպ չի անդրադառնում ՀԱԵ-ի արտոնություններին:
«Կարծում եմ, որ հնարավոր ռիսկերն ուրճացվում են: Ռիսկեր կան նաև հիմա՝ գործող օրենսդրության պայմաններում, և այս օրինագիծն ուղղված է այդ ռիսկերի չեզոքացմանը», - ասաց նա:
Մուրադյանը նաև հավելեց, որ ոչ մի ազատություն չպետք է բացարձակ լինի, սակայն միաժամանակ արգելքների միջոցով չի հաջողվի լուծել գոյություն ունեցող խնդիրները:
«Չարժե փորձել լուծել խնդիրները բացառապես արգելքների միջոցով: Սա, ինչպես ցույց է տալիս և խորհրդային և հետխորհրդային փորձը, արդյունքների չի հանգեցնում: Ավելին, որ արգելքները հակասում են սահմանադրությանն և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին», - նշեց փոխնախարարը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսն իր հերթին հայտարարեց, որ այս օրինագիծը թույլ կտա չեզոքացնել միջազգային նորմերի և հայկական օրենսդրության միջև գոյություն ունեցող հակասությունները:
«Խղճի և կրոնի ազատության ապահովման խնդիրը շատ հրատապ է մեծ թվով երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, իսկ թեմայի քննարկումն առավել կարևոր է այն քաղաքացիների համար, ովքեր անմիջական կապ ունեն կրոնի հետ», - նշեց նա:
ՀՀ արդարադատության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ուրբաթ կազմակերպել է հասարակական քննարկում «Խղճի և կրոնի ազատության մասին» ՀՀ նոր օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծի կապակցությամբ:
Միջոցառման նպատակն է երկրի հասարակության և շահագրգիռ կազմակերպությունների կարծիքների փոխանակում ապահովել Հայաստանում կրոնի կամ դավանանքի ազատությանը վերաբերող օրենսդրական գործընթացների շուրջ:
Բանավեճին հրավիրված են կրոնական համայնքների և ազգային փոքրամասնությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ:
Հայաստանում այսօրվա դրությամբ գրանցված է շուրջ 67 կրոնական կազմակերպություն, որոնցից տասը վերաբերում են պաշտոնական ՀԱԵ-ին, 57-ը՝ այլ դավանքների: Մնացած բոլորը աղանդներ են:
Սկսած 90-ականներից և մինչ օրս Հայաստանում կան ՀԱԵ-ից տարբերվող կառույցների գրեթե 350 հազար ներկայացուցչություններ:-0-