Հինգշաբթի Երևանի Բուսաբանական այգում ոստիկանի դիակ է հայտնաբերվել, հաղորդում է «Հայկական Ժամանակ» թերթը:
Ինչպես թերթի թղթակցին հայտնել է Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Վալերի Բաղյանը, բռնության ոչ մի հետք չի հայտնաբերվել, բայց դիակի հետազոտման ժամանակ դեղորայքի դատարկ փաթեթ է հայտնաբերվել: Ըստ նրա՝ հավանաբար մահը մի քանի օր առաջ է վրա հասել:
Ոստիկանության մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն` մահացածի ինքնությունն արդեն հաստատվել է. նա 1970թ.-ին ծնված Ոստիկանության ավագ սերժանտ, կինոլոգ Տոնիկ Հարությունյանն է: Արդեն մի քանի օր նրան փնտրել են Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի աշխատակիցները: -0-