Հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն առաջատարի դիրքում է Չինաստանում անցկացվող համաշխարհային ուսանողական խաղերում

18.08.2011, 16:52

Հայաստանցի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը գլխավորում է Չինաստանի Շենժեն քաղաքում այս օրերին անցկացվող 26-րդ համաշխարհային ուսանողական խաղերի շախմատային աղյուսակը, հաղորդում է armchess.am կայքը:

Հանդիպումների չորս օրերից հետո նա և չինացի շախմատիստ Վան Հաոն վաստակել են չորսական միավոր, սակայն չինացին հայ գրոսմայստերին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:

Գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանը և Հրանտ Մելքումյանը վաստակել են համապատասխանաբար 3,5 և 2,5 միավոր:

Աղջիկների մրցաշարում միջազգային վարպետներ Աննա Հայրապետյանը և Կարինա Համբարձումովան ունեն 2,5-ական միավոր:

Համաշխարհային 26-րդ ունիվերսիադայում հայ ուսանող-մարզիկները հանդես են գալիս 5 մարզաձևերում` շախմատ, ծանրամարտ, թեքվանդո, ձյուդո, թենիս:

Հայաստանի Հանրապետության ուսանող-մարզիկները համաշխարհային ունիվերսիադային մասնակցում են 10-րդ անգամ: Ուսանողական խաղերում մեր ներկայացուցիչները նվաճել են 14 մեդալ, այդ թվում 3-ը` արծաթ,  11-ը` բրոնզ:

Օրերս հայ ուսանող, ծանրամարտիկ Աղասի Աղասյանը համաշխարհային ուսանողական խաղերում նվաճել է անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ոսկե մեդալը:-0-