ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել Հայաստանի և ԱՄՆ միջև թմրանյութերի վերահսկողության և իրավական ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրում 13-րդ փոփոխության կատարմանը:
Ինչպես կառավարության նիստում պարզաբանեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արձանագրության համաձայն` 2,3 մլն դոլար կհատկացվի իրավական և իրավապահ ոլորտների գործող և նոր ծրագրերի իրագործմանը: -0-