438.19
7.37
418.64
+17
Եղանակը Երևանում
Հայ

Իշխանությունների հետ բանակցությունների շարունակումը կարող է լրջորեն վնասել հայկական ընդդիմության վարկանիշը. պատգամավոր

14:10
18 Օգոստոսի 2011

Հայաստանի իշխող կոալիցիայի և ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջև երկխոսության շրջանակներում անցկացվող բանակցությունների շարունակումը լուրջ հարված կհասցնի արմատական ընդդիմության վարկանիշին, կարծում է ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

«Հայկական հասարակության շրջանում արդեն կարծիք է տարածվել, թե ՀԱԿ-ն ու կոալիցիան փորձում են միմյանց միջև կիսել իշխանությունը, և եթե բանակցությունները շարունակվեն, ապա ընդդիմությունը կկորցնի հասարակության վստահությունը», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խաչատրյանը:

Երկխոսության աշխատանքային խմբերի հինգերորդ հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին Երևանում: ՀԱԿ-ը կարծում է, որ երկրում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակ է տիրում, և որպես լուծում առաջարկում է հոկտեմբերի կեսին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, իսկ դրանցից անմիջապես հետո՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Իշխանությունները մինչև վերջերս մերժում էին ՀԱԿ-ի կողմից առաջարկվող բանակցությունների ձևաչափն ու արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը:

Այս համատեքստում Խաչատրյանը նշեց, որ որևէ սահմանադրական հիմք չի տեսնում արտահերթ ընտրությունների անցկացման համար: «Եթե իշխանությունները որոշեն զիջումների գնալ, ապա երկրում կփոխվի մթնոլորտը, և հնարավոր է նույնիսկ հեղափոխական տրամադրություն տիրի», - ավելացրեց նա:

Մեկնաբանելով օգոստոսի 9-ին ՀԱԿ-ի ակտիվիստների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպը՝ պատգամավորն ընդգծեց, որ այս ամենը հերթական անգամ ցույց է տալիս, «որ մեր ոստիկանությունը մնացել է խորհրդային մակարդակի վրա, այսինքն պաշտպանում է իշխանություններին, այլ ոչ թե քաղաքացիներին»:

Օգոստոսի 9-ին Երևանի կենտրոնում ՀԱԿ-ի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև միջադեպ է տեղի ունեցել, որից հետո յոթ ընդդիմադիրներ ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ Հայաստանի ՔՕ «Խուլիգանություն» և «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնի գործողություններ կիրառելը» հոդվածներով։ Օգոստոսի 12-ին դատարանի որոշմամբ յոթ ձերբակալվածներից երեքը դատապարտվել են երկու ամիս ազատազրկման, մնացածն ազատվել են դատարանի դահլիճից (նրանցից մեկը՝ քաղաքից չհեռանալու ստորագրությամբ)։

Հայաստանի խորհրդարանական հերթական ընտրությունները պետք է անցկացվեն 2012 թվականի մայիսին, իսկ նախագահականը՝ 2013 թվականի փետրվարին:

«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ներառված են ՀՀԿ-ի գլխավորած իշխող կոալիցիայի մեջ, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտի 21-ին:

ՀԱԿ-ը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն: ՀԱԿ-ի հիմնական պահանջը արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
17:57
01 Հունիսի 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
13:56
31 Մայիսի 2022
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
16:11
27 Մայիսի 2022
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե ինչ է քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպմանը
ՀՀ փոխվարչապետը հայտնել է, թե ինչ է քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպմանը
14:19
27 Մայիսի 2022
Լավրովը հայտնել է ՀՀ–ում ամերիկյան կենսալաբորատորիաների մասին. անհրաժեշտ է համոզվել, որ չկա ռազմական բաղադրիչ
Լավրովը հայտնել է ՀՀ–ում ամերիկյան կենսալաբորատորիաների մասին. անհրաժեշտ է համոզվել, որ չկա ռազմական բաղադրիչ
12:08
27 Մայիսի 2022
Փաշինյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումն ու համագործակցությանը վերաբերող հարցեր
Փաշինյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումն ու համագործակցությանը վերաբերող հարցեր
21:54
26 Մայիսի 2022
Այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը. Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացել
Այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը. Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացել