ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչները գյուղի հարակից դաշտում ուսումնական ական են հայտնաբերել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Երեքշաբթի ժամը 17:40-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ դաշտում ականանման առարկա է հայտնաբերվել:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղեկացվել են համապատասխան մարմինները :
«Պարզվել է, որ գտածոն ուսումնական ական է, որը տեղափոխվել է Թալին քաղաքի ոստիկանության բաժին», - նշվում է տեղեկատվության մեջ: -0-