ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ստեղծվել են ամենաբարենպաստ պայմանները ԶԼՄ-ների զարգացման համար Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների շրջանում, «ԶԼՄ-ների կայունության համաթիվ -2011» (MSI) ամենամյա հետազոտության մեջ նշում են IREX միջազգային կազմակերպության փորձագետները:
Ինչպես նշվում է կազմակերպության կայքում, չորսբալանոց սանղդակով Հայաստանը ստացել է 2,09 միավոր, ինչը 2011 թ.-ի ամենաբարձր ցուցանիշն է Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների շրջանում: Ադրբեջանի ցուցանիշը կազմում է 1,65, Վրաստանինը՝ 1,85:
Հայաստանի միավորների ընդհանուր քանակը ցույց է տալիս ցուցանիշների մեծամասնության բարելավման արդյունքում գրանցված աճը:
Հետազոտության մեջ նշվում է, որ 2010 թ.-ին Հայաստանում կտրուկ աճել է ինտերնետ-հրատարակությունների, բլոգերի, քաղաքացիական լրագրողների և հատկապես սոցիալական ցանցերի ազդեցությունը: Որպես օրինակ ներկայացված է Երևանում ամառային կինոթատրոնի ապամոնտաժման մասին որոշման չեղյալ հայտարարումը, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների ավելացումը, ինչպես նաև այն փաստը, որ մի քանի ուսուցիչներ ստիպված էին դուրս գալ աշխատանքից այն բանից հետո, երբ ինտերնետում տարածվել էր նրանց կողմից դպրոցականներին ծեծի ենթարկելու մասին տեսանյութը:
Նաև նշվում է, որ երկիրը թվերի միջոցով ներկայացնելու գործընթացը նախատեսվում է ավարտել 2015 թ.-ին:
IREX-ի փորձագետների կարծիքով՝ պրոֆեսիոնալ չափորոշիչներն ու էթիկան, հատկապես տպագիր ԶԼՄ-ներում մինչև հիմա խորը մտահոգություն են առաջացնում: Ինչպես նշվում է հետազոտության մեջ, ընդդիմադիր մամուլը հրապարակավ պարսավում է կառավարությանն ու կառավարամետ շրջանակներին այն դեպքում, երբ կառավարամետ ԶԼՄ-ները նույն կերպ են պատասխանում:
IREX միջազգային կազմակերպությունը MSI հետազոտություն է անցկացնում, որը նախատեսված է տարբեր երկրների մեդիա-հատվածների ուժն ու կենսունակությունը որոշելու համար: MSI-ը հաշվի է առնում այնպիսի փաստեր, ինչպիսիք են լրագրության որակը, մենեջմենթի արդյունավետությունը, իրավական միջավայրի բարեկեցությունը ԶԼՄ-ների ազատության զարգացման համար և գնահատում է արդյունքները 0-4-բալանոց սանդղակով:
Այս գնահատականները ներկայացնում են ԶԼՄ-ների հատվածի բաղկացուցիչի ուժն ու ժամանակի ընթացքում կարող են վերլուծվել երկրի սահմաններում առաջընթացը կամ հետընթացը որոշելու համար: Բացի այդ, երկրների կամ տարածաշրջանների ցուցանիշները կարող են համադրվել միմյանց հետ: -0-