430.54
7.67
408.56
+22
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ոստիկանապետն անձամբ է հետևում Ոստիկանության պետի տեղակալ Մհերյանի սպանության բացահայտման գործընթացին

13:33
12 Օգոստոսի 2011

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ անձամբ է հետևում Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության հետաքննության գործընթացին։
«Մենք Մհերյանի գործը վերցրել ենք Դատախազությունից, այժմ գործը մեզ մոտ է։ Բավական լուրջ պահեր կան, նույնիսկ՝ բացթողումներ։ Հատուկ օպերատիվ-քննչական խումբ է ստեղծվել։ Յուրաքանչյուր շաբաթ՝ ուրբաթ օրերին, ինձ զեկուցում են հետաքննության ընթացքի մասին»,- ասաց Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ ներկայում արդեն լուրջ առաջխաղացումներ կան Մհերյանի գործում և բոլոր վարկածները ստուգելուց հետո նա անձամբ հանդես կգա հայտարարությամբ։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը սպանվել է 2009թ.-ի փետրվարի 3-ին՝ ուշ երեկոյան, յոթերորդ հարկում գտնվող իր բնակարանի աստիճանավանդակի մոտ։

ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության փաստով հարուցված է  քրեական գործ` ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2 մասի 2 կետի (անձի կամ նրա մերձավորի սպանություն՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի  (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։ --0-- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
17:57
01 Հունիսի 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
13:56
31 Մայիսի 2022
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին