431.95
7.72
408.39
+22
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կրպակների ապամոնտաժումը զանգվածային բնույթի չի կրի

14:59
11 Օգոստոսի 2011

Մանրածախ առևտրի և ծառայության տաղավարների ապամոնտաժումը Երևանում զանգվածային բնույթ չի կրի, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Երևանի կենտրոնում, քաղաքապետարանի որոշմանը համապատասխան, մանրածախ առևտրի և ծառայությունների տաղավարների հարկադիր ապամոնտաժում է սկսվել։ Նախօրեին Կոմիտասի պողոտայի և Փափազյանի փողոցի խաչմերուկում իրականացվող ապամոնտաժման ժամանակ վեճ է տեղի ունեցել փոքր բիզնեսի սեփականատերերի և իրավապահ մարմինների միջև։

«Դրանց նկատմամբ անհատական մոտեցում կկիրառվի։ Տաղավարները կապամոնտաժվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, եթե դրանք խնդիրներ ստեղծեն քաղաքային տնտեսության համար»,- չորեքշաբթի ասաց նա կառավարության նիստում։
Սարգսյանի խոսքով, այս դեպքում վարչական կենտրոնների ղեկավարներն անհատական աշխատանք կանցկացնեն տաղավարների սեփականատերերի հետ սոցիալական խնդիրներից խուսափելու համար։
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր հերթին ասաց, որ այսօր գույքագրման արդյունքներով մայրաքաղաքում գործում է  3395 տաղավար, որոնցից 1180-ը չեն շահագործվում։

«Այս տարի արդեն ապամոնտաժվել է 912 չգործող տաղավար, ևս 266-ը ենթակա է ապամոնտաժման»,- ասաց քաղաքապետը։
«Օրինական աշխատող տաղավարները ոչ ոք չի ապամոնտաժի։ Իսկ այն սեփականատերերը, ում տաղավարներն օրինական ուժ չունեն, սակայն  դրանք սկզբունքորեն մեծ խնդիրներ չեն ստեղծում և գործում են, մենք որևէ անհարմարություն չենք պատճառի»,- նշեց Կարապետյանը։
Խոսելով սոցիալական խնդիրների մասին՝ քաղաքապետն ասաց, որ չի կարծում, «թե կենտրոնական փողոցներում աղքատ սեփականատերեր կան, և քաղաքապետարանը որևէ պարտավորություն չունի նրանց նկատմամբ»։

«Գոյություն ուներ ժամկետ, որում նրանք պետք է տեղավորվեին, և մենք պարտավոր չենք նրանց այլընտրանք կամ փոխհատուցում առաջարկել։ Ինչ վերաբերում է սոցիալապես անապահով մարդկանց, ապա մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է անհատական աշխատանք անցկացնել, այդ թվում աշխատատեղերի կամ ֆինանսական օժանդակության տրամադրման ուղղությամբ»,- ընդգծեց նա։

Մանրածախ առևտրի տաղավարների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ մտահոգություն է հայտնել Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեսյանը, ով այս հարցով իր գնահատականը կներկայացնի օգոստոսի 16-ին։ Այժմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուսումնասիրում է այս գործընթացի օրինականությունը և բացատրություններ է պահանջում խնդրի հետ կապ ունեցող լիազոր համապատասխան մարմիններից և անձանցից։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է փողոցային առևտրի դեմ ակտիվ պայքարի մասին։ Այժմ գրեթե բոլոր փողոցներից վերացել են առևտրային չարտոնված սեղանիկներն ու տաղավարները։ Երևանի շուկաներում փողոցային առևտրականներին հատկացվել է 3 հազար տեղ։ Դիտարկվում է հատուկ փողոցային առևտրականների համար նախատեսվող ինը մինի-շուկաների ստեղծումը։

Մանրածախ առևտուրն ու արհեստագործական կրպակները, մասնավորապես, կոշկակարի արհեստանոցները, շատ տարածված են Երևանում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
17:57
01 Հունիսի 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը