3,5 մագնիտուդով երկրաշարժ է արձանագրվել երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 23։26-ին Ադրբեջանի տարածքում՝ Գյանջա քաղաքից 28 կմ դեպի հյուսիս, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից։
«Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ»,- ասաց գործակալության զրուցակիցը։ -0-