Երեքշաբթի մարկետինգի հայկական ասոցիացիան ներկայացրել է «Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում՝ 11.11.11» նախագիծը, որը նշանավորում է տարածաշրջանի նոր մարկետինգային հայեցակարգի մեկնարկը:
«Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում՝ 11.11.11» ծրագիրը կոչված է ապահովել Հայաստանի դինամիկ զարգացումը և անցումը զարգացող և բարգավաճող տնտեսության, ինչպես նաև նպատակաուղղված է Հայաստանում մարկետինգի նշանակության և դերի մասին պատկերացումների փոփոխությանը, նոր մարկետինգային գործիքների կիրառմամբ բիզնեսի նոր ժամանակակից կանոնների ներմուծմանը, այդ թվում՝ համաշխարհային մարկենտիգնի գուրու Ֆիլիպ Կոտլերի ծրագիրը՝ Marketing 3.0:
«Մարկետինգի հայկական ասոցիացիայի մոտ Կոտլերին Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը ծագել է 2010թ.-ի վերջին: Կոտլերը հայկական և տարածաշրջանային լսարանին կներկայացնի մարկենտինգի ոլորտում առկա վերջին զարգացումները, ինչպես նաև որոշ ակտիվություն կմտնցի այդ բնագավառում»,- ծրագրի շնորհանդեսի ընթացքում լրագրողներին ասաց Մարկետինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը:
Նախագիծը կիրականացվի երեք փուլով: Առաջին փուլի ընթացքում սեմինարներ և դասախոսություններ կկազմակերպվեն ոլորտի խնդիրների լուսաբանման համար, ինչպես նաև կրթության համակարգի և բիզնեսի համագործակցության սահմանների և հնարավորությունների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն:
Ըստ «Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում՝ 11.11.11» նախագծի ղեկավար Արմեն Սարգսյանի՝ երկրորդ փուլի շրջանակներում՝ 2011թ.-ի նոյեմբերի 7-12-ը, Հայաստանում իշխանությունների աջակցությամբ Մարկետինգի շաբաթ կկազմակերպվի, որին կմասնակցեն խոշոր տարածաշրջանային և միջազգային մարկետինգային կազմակերպությունների շուրջ 2000 ներկայացուցիչներ:
Շաբաթի շրջանակներում, մասնավորապես, մարկետինգային կազմակերպությունների միջազգային ցուցահանդես կկազմակերպվի և «Մարկետինգի զարգացման հեռանկարները տարածաշրջանում» միջազգային երկօրյա համաժողով կանցկացվի, որին կմասնակցեն մոտավորապես 25 միջազգային կազմակերպություններ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իրանը, Թուրքիան, Ուկրաինան, Ռուսաստանը և Վրաստանը:
«Մարկետինգի միջազգային շաբաթվա շրջանակներում պրոֆեսոր Կոտլերը մի շարք սեմինարներ կանցկացնի Հայաստանում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այցի ձևաչափում ծրագրված են Կոտլերի և բարձրաստիճան անձանց հանդիպումները:
Դրանով, ըստ ծրագրի ղեկավարի, Kotler Impact ընկերության հետ համագործակցությունը չի ավարտվում, այն ներառում է Հայաստանում «Ֆիլիպ Կոտլերի գերազանցության կենտրոնի» բացում, որը կլինի տարածաշրջանում միակ միջազգային մակարդակի մարկետնիգի կենտրոնը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում