433.09
4.17
413.45
+15
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետը տպավորված է ղարաբաղյան զինվորների պատրաստվածության աստիճանից

19:51
02 Օգոստոսի 2011

Երեքշաբթի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկն այցելության ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձր գնահատական է տվել ղարաբաղցի զինվորների ռազմական և հոգեբանական պատրաստվածության մակարդակին, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակներում Սարգսյանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և կառավարական պատվիրակության անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր:

«Սիրելի զինվորներ, դուք պետք է հպարտ լինեք, որ այսօր ծառայում եք Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում և պետք է հպարտ լինեք այն պատճառով, որ դուք հաղթանակած բանակի ներկայացուցիչներ եք: Պետք է շարունակեք այն ավանդույթները, որ արդեն իսկ դրել են ձեր ծնողները` հաղթելով Լեռնային Ղարաբաղի համար մղվող պայքարում: Այսօր ձեր խնդիրն է պահպանել  այն նվաճումները, որ ունենք և օր օրի ավելացնել մեր բանակի մարտունակությունը»,- զինվորներին դիմել է Սարգսյանը:

Նա հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը ջանք չի խնայի ԼՂՀ ՊԲ մարտունակության բարձրացման համար, որպեսզի ղարաբաղյան բանակը համապատասխանի ժամանակակից աշխարհի լավագույն բանակներին ներկայացվող չափանիշներին:

«Մենք տեսնում ենք, որ զինվորը հպարտ է, համաձակ, կազմակերպված, գիտի իր գործը, պրոֆեսիոնալ է, և այդ ամենը հույս է ներշնչում, որ մեր զինված ուժերի մարտունակության աստիճանն օր օրի ավելի է բարձրանալու: Դա ամենակարևորն է»,- ասել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հակառակորդի կողմից հաճախակի հնչող ռազմատենչ հայտարություններին` գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանց լավագույն պատասխանը մեր բանակի մարտունակության բարձրացումն է, և այն ինչ այսօր կատարվում է հայկական զինված ուժերում, այն վառ ապացույցն է, որ երկիրը ճիշտ ուղու վրա է:

Զորմասաերից մեկն այցելության ընթացքում հայկական կառավարության ղեկավարը մասնակցել է զինվորների ռազմաուսումնական վարժանքներին և ծանոթացել ծառայության պայմաններին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:10
03 Հոկտեմբերի 2023
Ոչ կոռեկտ քայլ. Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
15:48
03 Հոկտեմբերի 2023
Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային
14:57
03 Հոկտեմբերի 2023
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ. Դաշնության խորհրդի փոխնախագահ
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ  Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը