Ադրբեջանական հավաքականի ֆուտբոլիստները կարգով զիջում են Հայաստանի հավաքականին, sportbox.ru պորտալին ասել է մոսկովյան «Սպարտակի» և ԽՍՀՄ հավաքականի նախկին պաշտպան Ալեքսանդր Բուբնովը՝ մեկնաբանելով երագոտում ԱԱ-2014 ընտրական մրցաշարի վիճակահանության արդյունքները:
«Ադրբեջանցիները կարգն ավելի ցածր է, քան Հայաստանինը, որը Եվրո-2012-ի ընտրական խմբի մեր հակառակորդն է»,- ասել է Բուբնովը:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հայտնվել է 2014թ.-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ուժեղագույն խմբերից մեկում: Վիճակահանության արդյունքներով` B խմբում Հայաստանի հակառակորդն են դարձել Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականները:
Ադրբեջանական հավաքականի հակառակորդն են Ռուսաստանի, Պորտուգալիայի, Իսրայելի, Հյուսիսայի Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի թիմերը:
2014թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլը մեկնարկում է 2012թ.-ի աշնանը: Վիճակահանության օրացույցը դեռ չի հաստատվել: Խմբի հաղթողն ուղիղ կերպով դուրս է գալիս ԱԱ-2014 եզրափակիչ հատված: -0-