431.08
4.38
402.99
-3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի կոալիցիան և ընդդիմությունը երկխոսության օրակարգի շուրջ առաջարկներ են փոխանակել

16:24
26 Հուլիսի 2011

Հայաստանի կոալիցիոն ուժերի և ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջև երկխոսության օրակարգը ձևավորվել է, երեքշաբթի ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց կոալիցիոն խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ օրակարգում ներառվել է քննարկմանը ենթակա երկու հարց:

ՀԱԿ-ը, մասնավորապես, առաջարկել է քննարկել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման հարցը՝ լեգիտիմ իշխանությունների շուտափույթ ձևավորման նպատակով:

Կոալիցիոն ուժերի առաջարկը վերաբերում է կանոնների ձևավորմանը, որոնք ուղղված են քաղաքակիրթ մրցակցության ապահովմանը՝ պատշաճ մակարդակով ընտրությունների անցկացման նպատակով:

Կոալիցիայի և ՀԱԿ-ի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 12:00-ին: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 18-ին:

Իշխանությունների կողմից բանակցություններին մասնակցում է կոալիցիոն կուսակցությունների կողմից ձևավորված աշխատանքային խումբը, որը կազմում ներառված են ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը («Բարգավաճ Հայաստան»), Մհեր Շահգելդյանն ու ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը («ՕԵԿ»):

ՀԱԿ-ի հինգ ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը գլխավորում է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: Պատվիրակության կազմում են նաև ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, Հայ համազգային շարժման վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:

ՀԱԿ-ը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն: ՀԱԿ-ի առաջնորդն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորած իշխող կոալիցիայի կազմում, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտի 21-ին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ