ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Վայոց Ձորի մարզում ուրբաթ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 19 զինծառայող է տուժել, ևս երկուսը մահացել են, տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:
Զինծառայողներ տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Ավտոմեքենայի վարորդ՝ պայմանագրային զինծառայող Նորիկ Հակոբյանը և ժամկետային զինծառայող Գեղամ Դավթյանը տեղում մահացել են:
Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով գտնվում են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներում:-0-