ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստովանել է Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին, որ իր ամենասիրելի բանաստեղծներն ինչպես միջնադարյան հայկական պոեզիայի վարպետներն են, այնպես էլ հայտնի ժամանակակից բանաստեղծները, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Ես սիրում եմ Նարեկացի, սիրում եմ Քուչակ, Չարենց, սիրում եմ Սևակ, շատ-շատերին: Գիտեք, մենք ունենք փայլուն բանաստեղծներ, ովքեր գոհարներ են ստեղծել», - ասել է Սարգսյանը՝ պատասխանելով նախագահի գրական նախասիրությունների մասին հարցին:
Նա ավելացրել է, որ լավագույն բանաստեղծություններից մեկն է համարում «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:
Միաժամանակ նա ցանկություն է հայտնել կարդալ այն օլիմպիադայի մասնակիցների համար:
Այս տարի Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված օլիմպիադային մասնակցել է 128 պատանի 11 երկրից: -0-