Հայաստանում մեծությամբ երկրորդ Գյումրի քաղաքում կառուցվող բազմապրոֆիլ նոր հիվանդանոցը կշահագործվի 2012 թվականից, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, հիվանդանոցի կառուցումն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում։
Չորեքշաբթի ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հերթական անգամ այցելել է Գյումրի, որտեղ քննարկել է բժշկական հաստատության կառուցման ընթացքը։ -0-