478.29
7.18
454.86
+21
Եղանակը Երևանում
Հայ

Հայ մաթեմատիկոսը պնդում է, որ հավերժական շարժիչ է հայտնագործել, գիտնականները չեն հավատում

17:28
19 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ մաթեմատիկոս Հենրիխ Մխիթարյանը երեքշաբթի լրագրողներին հայտարարեց, որ հավերժական շարժիչ է հայտնագործել, որը հարմարեցված է արևադարձային երկրների եղանակային պայմաններին:

«Ես հավերժական շարժիչ եմ հայտանգործել, որն աշխատում է արևադարձային երկրներում: Շարժիչը նոր էներգիա է ստեղծում՝ միաժամանակ չօգտագործելով էներգիայի այլ աղբյուրներ», ասաց գյուտարարը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա պնդում է, թե այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգնությամբ կարելի է հիդրո և հողմակայաններ ստեղծել, որոնք իրենց հզորությամբ մի քանի անգամ կգերազանցեն ատոմային էլեկտրակայաններին:

«Մտավոր սեփականության գործակալությունում ինձ ասացին, որ ես իսկապես հավերժական շարժիչ եմ հայտնագործել, սակայն իրավունք չունեմ այն անվանել այդպես, և այդ պատճառով անվանեցին այն օդի հոսքը էներգիայի վերափոխող համալիր կայան», - ասաց Մխիթարյանը՝ հավելելով, որ հայտնագործել է երկրորդ սեռի հավերժական շարժիչ՝ մեքենա, որը աշխատանքի կվերածեր շրջապատող մարմինների ողջ ջերմությունը:

Գյուտարարը կոչ արեց բոլոր ցանկացողներին գնահատել իր գյուտն ու կայացնել իրենց վճիռը:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն իր հերթին նշեց, որ այս ամենում առաջին հերթին քաղաքական բաղկացուցիչ է առկա, քանի որ գերտերություններն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի էներգիայի հիմնական աղբյուրը մնա միջուկային էներգետիկան:

«Այսօր ակտիվորեն առաջ են մղվում միջուկային էներգետիկայի զարգացման հարցերը, դա է պատճառը, որ նմանատիպ գյուտերը չեն արժանանում պատշաճ ուշադրության», - ասաց նա:

Սակայն հայ գիտնականները չեն հավատում հավերժական շարժիչի հայտնագործմանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, Եվրոպայի ֆիզիկայի միության անդամ, Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի արտոնյալ անդամ Ռոբերտ Ավագյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ անհնար է հավերժական շարժիչ հայտնագործել, քանի որ դա հակասում է ֆիզիկայի ֆունդամենտալ կանոններին:

Գիտական գրականության մեջ իշխում է այն կարծիքը, ըստ որի՝ հավերժական շարժիչ չի կարող գոյություն ունենալ: Իսկ դա բացատրվում է նրանով, որ հավերժական շարժիչի գաղափարը հակասում է ֆիզիկայի կանոններին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:52
17 Մայիսի 2022
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
11:36
17 Մայիսի 2022
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
00:30
17 Մայիսի 2022
Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ. Փաշինյանը՝ Պուտինին (ՎԻԴԵՈ)
Պուտինը Փաշինյանին ասել է, որ հարցերը շատ են, ուրախ է նրա հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար. ՎԻԴԵՈ
19:41
16 Մայիսի 2022
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին (ՎԻԴԵՈ)
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին. ՎԻԴԵՈ
13:37
16 Մայիսի 2022
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով (ՎԻԴԵՈ)
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով. ՎԻԴԵՈ
10:42
16 Մայիսի 2022
Մի քանի ավտոշարասյուն միաժամանակ մասնակցում է ընդդիմության բողոքի ակցիային
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը
00:06
16 Մայիսի 2022
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
20:41
12 Մայիսի 2022
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները. ՎԻԴԵՈ
15:44
12 Մայիսի 2022
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, նա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է
11:32
12 Մայիսի 2022
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ
10:57
12 Մայիսի 2022
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
21:35
11 Մայիսի 2022
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Առաջիկայում նախատեսվում է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը